Իրանի հրթիռային համակարգերը պատրաստ են ոչնչացնել թշնամու սպառնալիքները: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին, հաղորդում է Tasnim-ը:
«Այսօր, չնայած այն հանգամանքին, որ մենք գիտական եւ տեխնիկական պաշարման մեջ ենք, մենք բոլոր ոլորտներում ինքներս ենք ապահովում մեր բոլոր կարիքները», - ասել է նա: Որպես Իրանի պաշտպանական ուժի օրինակ, նա ներկայացրել է 2016 թվականին ԱՄՆ ռազմածովային նավի ձերբակալումը: Նա նշել է, որ Իրանը ուժեղ է նաեւ օդում՝ հավելելով, որ երկրի հրթիռները պատրաստ են հակազդել թշնամիներին:
Իրանի ռազմածովային ուժերը 2016 թվականի հունվարի 12-ին Պարսից ծոցում՝ Իրանի տարածքային ջրերում ձերբակալել էին ԱՄՆ ռազմածովային նավը: Հաջորդ օրը ներողություն խնդրելուց հետո անձակազմն ազատ էր արձակվել, իսկ հետաքննությունը ցույց էր տվել, որ Իրանի տարածքային ջրերի ներխուժումը «կանխամտածված» չէր:




























