Nokia-ն ներկայացրել է «խելացի» CHASE LifeTech FR բաճկոնը։ Դա կորեական Kolon ապրանքանիշի եւ չեխական GINA ծրագրավորման ընկերության հետ համատեղ աշխատանքի արդյունքն է, գրում է «ՌԳ»-ն։

Բաճկոնը ունի վառ կանաչ գույնի համազգեստի տեսք։ Բաճկոնի ցուցիչները տվյալներ են հավաքում տիրոջ մասին՝ սրտխփոցների հաճախականություն, ջերմաստիճան, տեղակայում, նաեւ շարժման դիտարկում են իրականացնում։

Որոշ ցուցիչներ կարելի է փոխել։ Օրինակ ոստիկանի համար կարեւոր են լոկացիայի, իսկ հրշեջների համար՝ ջերմաստիճանի ցուցիչները։ Բոլոր տվյալներն ուղարկվում են բազա, որտեղ հատուկ հավելվածը հավաքում եւ մշակում է  դրանք իրական ժամանակի ռեժիմում։ Փորձագետները կարծում են, որ նման հագուստը  կարող  է բազում կյանքեր փրկել։ Մասնագետները նշում են, որ առաջիկա մեկ տարում կարող են սկսել բաճկոնի արտադրությունը։