Ռուսական «Օդնոկլասնիկ» սոցիալական կայքը  թողարկել է լուսանկարներում դեմքերի ճանաչման եւ որոնման ծառայություն։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել սոցիալական ցանցի մամուլի ծառայությունը։

Նոր ֆունկցիան աշխատում է հետեւյալ կերպ՝ այն բանից հետո, երբ օգտատերը լուսանկար է  տեղադրում կայքում, ցանցը ավտոմատ որոշում է, ով է պատկերված եւ առաջարկում նշել նրան։ Եթե օգտատերը չի ցանկանում նշված լինել լուսանկարում կամ ծառայությունը սխալմամբ է նրան նշել, ապա նա կարող է ջնջել նշումը։ Օգտատերերը կարող են նաեւ ընդհանրապես արգելել լուսանկարներում իրենց նշելը։

Եթե օգտատերը չի հիշում, ով է իր հետ լուսանկարում պատկերված, նա կարող է եւս մեկ անգամ ներբեռնել եւ համակարգը հնարավոր տարբերակներ կառաջարկի։