Ֆոտոխմբագրման սիրահարները հավանաբար արդեն հասցրել են օգտագործել PicsArt լուսանկարների խմբագրման հավելվածի free-to-edit նկարներն ու սթիքերներն, ինչպես նաեւ բազմաթիվ այլ գործիքները:

Իսկ ահա Brushes (վրձիններ) գործիքը վերջերս է թողարկվել և արդեն լայն տարածում ունի PicsArt-ի միլիոնավոր օգտատերերի մոտ:

Նոր թողարկված վրձիններով կարելի է նկարը տարբեր եղանակներով զարդարել՝ օգտագործելով հավելվածում հասանելի 4 մլն սթիքերներից ցանկացածը կամ արդեն առկա վրձինները։ Այսպիսով, ցանկացած նկար կարելի է ավելի գեղարվեստական դարձնել՝ վրան սրտիկներ, նեոնային ու գունավոր գծեր  և անվճար սթիքերով նկարելով: Ստեղծարարությանը սահման չկա, ցանկացած սթիքեր կարող է վրձին ծառայել։

Ինչպե՞ս օգտագործել այդ «վրձինները»։

- Եթե դեռ չունեք` ներբեռնեք PicsArt անվճար հավելվածը iOS, Android եւ Microsoft հեռախոսների համար:

- Սեղմեք edit, ապա ընտրեք այն նկարը որը ցանկանում եք խմբագրել, որից հետո սեղմեք Brushes հրահանգը։

- Օգտվեք հրահանգում առկա ցանկացած վրձնից կամ սեղմեք որոնման նշանի վրա եւ ընտրեք PicsArt-ի ցանցում առկա ցանկացած սթիքեր։ Կարող եք կառավարել սթիքերի չափսը, ջնջել այն կամ վրայից մեկ ուրիշն ավելացնել։

Ստեղծագործիր եւ վայելիր։