GitHub վեբ ծառայության հեղինակները պատմել են իրենց ռեսուրսի վրա ամենահզոր DDoS հարձակման մասին, հաղորդում է Wired-ը:
Կայքի սեփականատերերի կարծիքով, հաքերները փորձել են շարքից դուրս հանել ծառայությունը՝ հարձակում գործելով վայրկյանում 1.35 տերաբիթ հզորությամբ: Արդյունքում GitHub սերվերները խափանվել են մոտ 10 րոպե: Օգտատերերը դժգոհել են ռեսուրսի անհասանելիությունից:
Փորձագետները հաստատում են, որ այս անգամ հաքերներին հաջողվել է պատմության մեջ ամենահզոր DDoS հարձակումն իրականացնել։




























