Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է եւ չի փոխվել: Մարտի 2-ին ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը ներկայացված է փաստաթղթերում, որոնք հասանելի են նաեւ Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում: «Եթե որեւէ նրբերանգում կամ իրադարձությունների զարգացում լինի, մենք կտեղեկացնենք»,- նշել է Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Լեռնային Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցին:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հայտարարել են որոշակի փուլում Լեռնային Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին: Միեւնույն ժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցները շտապել են Մարիա Զախարովայի հայտարարությունը ներկայացնել իրենց օգտին՝ մեկնաբանելով այն այնպես, որ «Ռուսաստանի ԱԳՆ-ն անհրաժեշտություն չի համարում ԼՂ-ի վերադարձը բանակցային գործընթացին»:

Փաշինյանը՝ դիրիժոր. նա կորոշի՝ ով կարող է լինել ընդդիմություն Հայաստանում I ԼՈՒՐԵՐ I 20:00

Ոստիկանները ստուգում են Արմավիր ելումուտ անող մեքենաները, փնտրում փախուստի դիմած կալանավորի I 18:00

Բաքվի նոր պահանջը. Հաջիևը պնդում է, թե հայերը պետք է ներողություն խնդրեն իրենցից I ԼՈՒՐԵՐ I 16:00

ՄԱԿ-ի և COP17-ի ղեկավարները կներկայացնեն բանակցությունների ընթացքը, չլուծված հարցերը

Հայաստան մտած ադրբեջանցի հովվին վերադարձրել են I ԼՈՒՐԵՐ I 14:00
Նմանատիպ հոդվածներ

Հայաստանի և Ադրբեջանի՝ ԵՄ-ին անդամակցելը կախված կլինի նրանց հետագա զարգացումից. Ֆինլանդիայի նախագահ

Պուտինը կպահանջի ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերել Լեհաստանից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Ֆինլանդիայից. The Telegraph

Սերբիայի նոր իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
Կարդացեք նաև

Թրամփը 1 միլիոն դոլար է խոստացել ընտրակեղծիքների մասին տեղեկության համար

Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան

Գերմանական հատուկ ջոկատը պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի

Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

Էրդողանը հայտարարել է թյուրքական երկրների միջև կապերը խաթարելու փորձերի մասին

Որոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատ














