Նոր ուղեւորատար «ՅԱԿ-40» օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Անապայի օդանավակայանում: Օդանավում եղել է միայն անձնակազմը՝ 5 մարդ:
«ՅԱԿ-40»-ը գնել էին Նիգերիայի իշխանությունները, եւ այն թռչում էր ավիացիոն գործարանից: Անապայի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո նրա շարժիչներից մեկում մետաղե կտոր են հայտնաբերել, ինչը լուրջ տեխնիկական խնդրի մասին է վկայում, գրում է Lenta.ru-ն:
«Իստնեֆաքսը» սակայն հաղորդում է, որ օդանավը Անապայի օդանավակայանում վայէջք է կատարել լիցքավորման նպատակով, սակայն, չգիտես ինչու, այդ վայրէջքն անվանել են արտակարգ: Պարզ չէ, թե օդանավը վայրէջք է կատարել տեխնիկական անսարքությա՞ն պատճառով, թե՞ միայն վայրէջքից հետո են հայտնաբերել այդ անսարքությունը:





























