Instagram-ում կհայտնվի ձայնային զանգի եւ տեսազանգի հնարավորություն, գրում է Techcrunch պարբերականը։
Instagram–ի Android տարբերակի օգտատերը հայտնաբերել են տեսազանգի եւ ձայնային զանգի ֆայլեր եւ նշաններ։ Տեսազանգի նշանի մասին հայտնի էր դեռ հունվարին, սակայն այն ժամանակ, կարծես թե, գործառույթը ներքին փորձարկում էր անցնում։ Ակնհայտ է, որ շուտով կհայտարարվի նոր գտործառույթի մասին, սակայն Instagram–ն այդ տեղեկությունը դեռ չի հաստատել։




























