Հունվարի 7-ին ժամը 15.58-ին շտապօգնության ծառայությունից ստացված տեղեկության համաձայն` շմոլ գազից թունավորումով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երեւանի Նոր-Նորքի 5-րդ զանգվածի 3-րդ շենքի թիվ 40 բնակարանի բնակիչներ` մի քանի ամսական Արամ Աթոյանը, 21-ամյա Թամարա եւ 20-ամյա Նանա Մանուկյանները:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժիշկների` տուժածների վիճակը բավարար է: