Հունվարի 7-ին ժամը 13.42-ին շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «Օպել» մակնիշի 23 ՍՏ 749 համարանիշի ավտոմեքենան բախվել է գազի խողովակին:
Պատահարի հետեւանքով վարորդ` Երեւանի բնակիչ, 34-ամյա Լեւոն Սեւոյանը եւ ուղեւորներ` 30-ամյա Սյուզի Խոսրովյանը, 26-ամյա Մուշեղ Հարությունյանը եւ Ռազմիկ Գրիգորյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 36-ամյա Դավիթ Գրիգորյանը տեղափոխվել է Ապարան քաղաքի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը բավարար է:





























