Հունվարի 7-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի վայր է մեկնել 5 հրշեջ-փրկարար:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2109» մակնիշի 27 ԼՕ 857 համարանիշի եւ «ՎԱԶ-2121» մակնիշի 08 ԼՕ 009 համարանիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 22-ամյա Ռոման Դրոնանցը ստացել է թեթեւ մարմնական վնասվածք ու տեղափոխվել Գորիս քաղաքի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է: