Ֆիննական Nokia ընկերությունը Vodafone բջջային օպերատորի հետ միասինեւ  Գերմանիայի Part-Time Scientists (PTScientists) աջակցությամբ մտադիր է 4G ցանց տեղադրել Լուսնի վրա` 2019 թվականին Երկրի արբանյակի վրա անհրաժեշտ սարքավորումներ հասցնելով, հաղորդում է Newsru-ն՝ հղում անելով Engadget-ին:

Ինչպես բացատրում է N +1- ը https://nplus1.ru, ցանցը ստեղծվելու է Nokia Ultra Compact Network տեխնոլոգիայի հիման վրա:

Ցանցը նախատեսվում է տեղակայվել Լուսնի վրա երկու Lunar Quattro լուսնագնացներին կապով ապահովելու համար:

Ենթադրվում է, որ պատմության մեջ առաջին մասնավոր լուսնային առաքելության շրջանակներում լուսնագնացները կտեղափոխվեն Ապոլոն-17 տիեզերանավի վայրէջքի տարածքը, որը վերջին թռիչքն էր կատարել Լուսնի վրա:

Lunar Quattro լուսնագնացների առաջադրանքներից մեկը կլինի 1972 թվականին ամերիկյան տիեզերագնացների կողմից թողնված լուսնագնացի վիճակի գնահատումը: