Ստամբուլի ոստիկանության ֆինանսական հանցագործությունների գծով վարչության աշխատակիցների գործողությունների արդյունքում ձերբակալվել են Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի մաքսատան տնօրեն Լյութֆի Էքինջին եւ եւս 20 բարձրաստիճան մաքսավորներ։

 Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  ոստիկանության գործողությունը իրականացվել է կաշառակերության դեմ պայքարի շրջանակներում։  Ձերբակալվածների աշխատատեղերից եւ բնակարաններից հայտնաբերվել են մեծ չափի գումարներ, որոնք ստացվել են կաշառքներից։