Թուրքիայի նախագահի եւ թուրք ուսանողների հետ հանդիպմանը «Յագուար» մանկիշի ավտոմեքենայով գնացած Բիլքենթ համալսարանի ուսանող Ալփեր Յասին Ալընթելը Milliyet-ի միջոցով պատասխանել է իրեն ուղղված քննադատություններին։
Անկարայի Բիլքենթ համալսարանի քաղաքագիտության ֆալուլտետի 4-րդ կուսի ուսանող Ալընթելը նշել է, թե ինքը «Յագուար» մեքենան արդեն 4 տարի է վարում է եւ դրանով ամեն տեղ էլ գնում է։ «Նախագահի նստավայր պետք է գնալ, իսկ ինչո՞վ։ Նախագահական ինստիտուտին անհրաժեշտ է հարգել։ Ինձ քննադատեցին, որ թանկարժեք կոստյում էի հագել, բայց արարողակարգը դա է անհրաժեշտ համարում»,-նշել է ուսանողը։
Ալընթելը շեշտել է, որ Գյուլի հետ հանդիպմանը անդրադարձել են ուսանողների բողոքի ակցիաներին։ «Խնդիրներ կառաջանան, եթե բողոքի ակցիաներ չլինեն։ Չպետք է դրանք արգելել։ Ուսանողներին ծեծելով եւ ջրելով հարց չի լուծվի։ Հարկ եղած դեպքում ես էլ եմ այդ ուսանողների հետ մասնակցում բողոքի գործողություններին։ Նրանց պահանջները՝ կոնկրետ պահանջներ են»,-ասել է թուրք ուսանողը։




























