Բիթքոինի փոխարժեքը փոքր–ինչ անկումից հետո կրկին աճում է։ Coindesk պորտալի տվյալներով, կրիպտոարժույթի փոխարժեքը կազմում է 11 321, 04 դոլար։

Փետրվարի սկզբին բիթքոինը փոխարժեքի զգալի անկում գրանցեց՝ էժանանալով 6 հազար դոլարից ավելին։ Վերլուծաբաննները սա կապեցին կրիպտոկարգավորման ոլորտում խոշոր պետությունների քաղաքականության հետ։ Այսպես, ներկայումս Հարավային Կորեայում կրիպտոարժույթով առեւտուր կատարելու համար յուրաքանչյուր թրեյդեր պետք է անցնի նույնականացման գործընթաց բանկային հաշվի օգնությամբ, իսկ, օրինակ, Չինաստանը պատրաստվում է իրավաբանորեն  այն արգելել։ Հնդկաստանի իշխանությունները նախատեսում են այն հռչակել անօրինական։

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին կրիպտոարժույթը թանկացավ՝ փոխարժեքը գերազանցեց 11 հազար դոլարը։ Սակայն, մարտի սկզբին այն գրանցել է անկում՝ կապված այն տեղեկության հետ, որ ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների հարցերով հանձնաժողովը ուսումնասիրություններ է սկսել կրիպտոարժույթի շուկայում։