Թուրքիայի Բիթլիս նահանգում նվազագույնը 12 մարդու մարմնի մասունքներ են հայտնաբերվել, որոնք ենթադրաբար պատկանել են ազգությամբ քրդերի:

Տարածքը, որտեղ հայտնաբերվել են մասունքները, գործածվել է որպես աղբի թաղման վայր: զանգվածային գերեզմանը հանդիսանում է մեկը բազմաթիվ գերեզմաններից, որտեղ թաղվել են քրդերի մասունքները, որոնք սպանվել են  ժանդարմերիայի գաղտնի կառույցի՝  JITEM-ի կողմից՝ 90-ականների վերջին: 

Մասունքների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները սկսվել են հունվարի 5-ին Մուտկի շրջանում 1999-ին անհետ կորածների հրազատների պահանջներից հետո: Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիայի անդամ Սերդար Չելեբին նշել է, որ անհետ կորածների հարազատները առաջարկել են մասունքների հայտնաբերման աշխատանքեր սկսել նաեւ այլ վայրերում: Նրանց խոսքով, եւս 36 մարդ սպանվել է 1993-2003 թվականների շրջանում եւ թաղվել  ընդհանուր գերեզմաններում: 

Մարդկային զարգացման ինստիտուտի բիթլիսյան գրասենյակի ղեկավար Հասան Ջեյլանի խոսքով, անհետ կորածների հարազատները նշել են, որ 9 մարդ 1999 թվականին սպանվել է զինվորների կողմից. սպանվածները ցանկացել են միանալ Քրդական աշխատավորական կուսակցությանը, որը Թուրքիայում, ԱՄՆ-ում  եւ Եվրախորհրդում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Ջեյլանը հավելել է նաեւ, որ Թուրքիայի տարածքում կան բազմաթիվ զանգվածային թաղման  գերեզմաններ, որոնցում հանգչում է 350-400 մարդ: Նշենք, որ Թուրքիան երբեք չի ընդունել JITEM-ի գոյության փաստը: