Ֆինլանդացի եւ ամերիկացի ֆիզիկոսները ստեղծել եւ լուսանկարել են ոչ մեծ քվանտային օբյեկտ՝ յուրահատուկ պտտահողմ, որը տեսքով նման է սովորական գնդաձեւ կայծակի։ Այս մասին նշված է Science Advances ամսագրում հրապարակված հոդվածում։

«Զարմանալի է, որ մենք կարողացանք ստեղծել էլեկտրամագնիսական սինթետիկ հանգույց, քվանտային գնդիկաձեւ կայծակ՝ օգտագործելով միայն էլեկտրական հոսանքի երկու հակադիր ուղղորդված հոսանքները: Այս ամենը խոսում է այն մասին, որ բնական գնդաձեւ կայծակները կարող են առաջանալ կայծակի լիցքավորված հարվածներից», - ասում է Ֆինլանդիայի Հելսինկիի Ալտո  համալսարանի  ֆիզիկոս Միկո Մեթենենը:

Սկիրմիոնները մատերիայի հատուկ հիպոթետիկ  մասնիկներ են, որոնք անսովոր մագնիսական հատկանիշներով են օժտված, ինչն էլ նրանց նմանեցնում է յուրահատուկ «ոզնու» կամ միկրոսկոպիկ պտտահողմի։ Ասեղների վերջավորությունները լիցքավորված են դրական, իսկ էպիկենտրոնը՝ բացասական։

Այս քվանտային «ոզնիները», ֆիզիկոսների կարծիքով, չափազանց բարձր կայունություն ունեն, ինչը թույլ է տալիս դրանք օգտագործել որպես երկարատեւ եւ խնայող հիշողության բջիջներ ապագայի սքին եւ քվանտային համակարգիչների, ինչպես նաեւ ժամանակակից սովորական համակարգիչների համար: