Բաքվում, հունվարի 7-ի նախօրեին, դանակի միջոցով ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա Ալիջան Իսաեւը, ով փող էր վաստակում աշխատելով որպես Ձմեռ պապի «թիկնապահ» Հեյդար Ալիեւի անվան զբոսայգում:
Միջադեպի հետեւանքով ձեռնարկված միջոցառումների հետեւանքով պարզվել է, որ Իսաեւին դանակի հարված է հասցրել Ձմեռ Պապը՝ Պյարվիզ անունով: Թիկնապահը «գրպանի ծախսերի» համար գումար էր վաստակում՝ Պյարվիզին պաշտպանելով այն մարդկանցից, ովքեր ծաղրում էին նրան:
Իսաեւը հետաքննչական մարմնին կեղծ տեղեկություն է հայտնել տեղի ունեցածի հանգամանքների կապակցությամբ: Սկզբում նա հայտնել է, թե իրեն դանակով հարվածել է անծանոթ մի մարդ, ով անցնելիս է եղել Պյարվիզի կողքով եւ որոշել է ծաղրի ենթարկել նրան: Սակայն հետագայում բացահայտվել է, որ Իսաեւը սուտ ցուցմունք է տվել:





























