Մոսկվայում հունվարի 7-ին ծեծի է ենթարկվել լրագրող Դմիտրի Դերունցը տուժած լրագրողը աշխատում է «ТВЦ» հեռուստաընկերությունում որպես հաղորդավար՝ լրատվական ծրագրում:

Ծեծի ենթարկված լրագրողը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության ինստիտուտ ծնոտի վնասվածքով եւ ուղեղի ցնցման կասկածանքով:  Բժիշկների խոսքով, տուժողը հնարավոր է, որ  վիրահատվի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մոսկվայի իրավապահ մարմինները առայժմ չեն հաստատել, որ նման դեպք է տեղի ունեցել: