Մարտի 4-ին Մոսկվայում ձյան տեղումները կարող են դառնալ վերջին 68 տարիներին այս օրվա համար ամենահզորը, հայտնում է ՌԲԿ-ն:

Օդերեւութաբանները հավաստիացնում են, որ ձյան տեղումը կդադարի մարտի 5-ի առավոտյան, օդի ջերմաստիճանը կիջնի մինչեւ մինուս 23 աստիճան:

«Կիրակի՝ մարտի 4-ին, մայրաքաղաքի շրջանում իրավիճակը կպայմանավորվի բալկանյան ցիկլոնով, որի կենտրոնը կանցնի Մոսկվայից 200 կմ հարավ: Այս մթնոլորտային մրրիկի հետեւանքով մեգապոլիսի վրա կտեղա ամսական նորմայի գրեթե երրորդ մասը»,- ասել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը:

Մոսկվայի օդանավակայններում ձյան տեղումների պատճառով հետաձգված եւ չեղարկված ավիաչվերթների թիվը հասել է 52-ի:

Մոսկվայի ժամանակով 9.40-ի տվյալներով «Շերեմետեւո» օդանավակայանում հետաձգվել է 24 չվերթ, «Վնուկովոյում»՝ 3 չվերթ հետաձգվել է, 2-ը՝ չեղարկվել:

XXI դարի սկզբից սկսած Մոսկվայում այս ձմեռն ամենախոնավն է եւ ամբողջ պատմության մեջ երկրորդը օդերեւութաբանական դիտումների իմաստով: