Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում հունվարի 8-ի երեկոյան անհայտ անձինք այրել են Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը։

 Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, արձանը պղծողներն ամենայն հավանականությամբ PKK-ի կողմնակիցներն են։  Արձանն այրողները անմիջապես հեռացել են, երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանները։

 Ավելի ուշ ժամանած հրշեջները մարել են կրակը եւ փրկել արձանը։