ԱՄՆ Արիզոնա նահանգից դեմոկրատ կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսը Տուսոն քաղաքում տեղի ունեցած հրապարակային միջոցառման ժամանակ խանութից դուրս գալուց ենթարկվել էր զինված հարձակման: Չարագործը կրակել է նրա գլխին: Զինված հարձակման զոհ է դարձել վեց մարդ, 13-ը վիրավորվել են: Գիֆորդսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: 40-ամյա Գաբրիել Գիֆորդսը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Տիեզերքի եւ աստղագնացության ենթահանձնաժողովի նախագահն է: Նա ՆԱՍԱ-ի աստղագնաց Մայքլ Քելլիի կինն է: