ԱՄՆ-ը եւ Եվրոպան խախտել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) , եվրոպական երկրները դա արել են Վաշինգտոնի պատճառով: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով իրանական Etemad թերթը:
Ըստ նրա՝ այս պահի դրությամբ երկու խումբ խախտել է ԳՀՀԾ-ն՝ ամերիկացիներն ու եվրոպացիները: «Ամերիկացիները՝ Վաշինգտոնի քաղաքականության պատճառով, եվրոպացիները՝ ԱՄՆ քաղաքականության պատճառով: Եվրոպացիները մի շարք հարցերում ԱՄՆ քաղաքականության պատճառով չեն կարողացել կատարել ԳՀՀԾ-ի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունները, հատկապես՝ բանկային հարաբերությունների ոլորտում», - ասել է Զարիֆը: Նա նշել է, որ այդ պատճառով ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ եվրոպացիներն իրավունք չունեն միջուկային գործարքի մասով պայմաններ առաջարկել այն երկրներին, որոնք լիովին իրականացնում են ԳՀՀԾ-ն:

Ադրբեջանին հաջողվեց սողոսկել TRIPP նախագիծ | ԼՈՒՐԵՐ |

Երևանը կոշտացնում է ԵԱՏՄ–ի նկատմամբ հռետորաբանությունը, հաշվարկում ծայրահեղ սցենարները |ԼՈՒՐԵՐ|20:00

Գագիկ Խաչատրյանը, Սամվել Կարապետյանը, Վարդան Ղուկասյանը միաժամանակ դատարանում են I ԼՈՒՐԵՐ I 18:00

Գազի թանկացումից մինչև անջատում․ ՀՀ–ում հաշվարկում են հնարավոր սցենարների հետևանքները IԼՈՒՐԵՐI16:00

Քաղաքացիները կո՞ղմ են արտահերթ ընտրությունների անցկացմանը I ԼՈՒՐԵՐ I 14:00
Նմանատիպ հոդվածներ

«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համար

ԱՄՆ-ը հատուկ խումբ է ստեղծում՝ ցամաքային սահմաններով և Կասպից ծովով մատակարարումներն Իրան կասեցնելու համար

Իրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանը
Կարդացեք նաև

Թրամփը նշել է այն պայմանը, որի դեպքում կարող էր կես տարի չվիրավորել դեմոկրատներին

Իսրայելի նախագահը Գադի Այզենկոտին կհանձնարարի ձևավորել նոր կառավարություն

«Նման կառավարությամբ Իսրայելը չի գոյատևի». Նեթանյահուն դեմ է արտահայտվել արաբական կուսակցությունների հետ կոալիցիային

ԱՄՆ-ում դատավորը հետաքննում է՝ արդյո՞ք Թրամփի պաշտոնյաները դատարանին մոլորեցրել են գոլֆ-ակումբի նախագծի առնչությամբ

«Այդ սրիկաները պետք է բանտ նստեն». Թրամփը Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել է սպառնալիքների մեջ

Թրամփն առաջարկել է UFC-ի ղեկավար Դանա Ուայթին դառնալ Սպիտակ տան մամուլի քարտուղար և թիմում ներգրավել Մախաչևին ու Նուրմագոմեդովին













