Ալյասկայի նախկին նահանգապետ Սարա Փեյլինը դեռեւս 2010թ. մարտին Facebook-ի իր էջում տեղադրել էր ԱՄՆ քարտեզը, որի վրա նշված են եղել այն ընտրատարածքները, որտեղ հանրապետականները պետք է «ոչնչացնեին» դեմոկրատներին: «Թիրախներից» մեկը կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսն էր:
Երբ Փեյլինի ցանկությունը իրագործվել է ողբերգական վերջաբանով նա ստիպված է եղել հանել իր էջից քարտեզը: http://www.facebook.com/sarahpalin
«Ես ցավակցություն եմ հայտնում կոնգրեսական Գաբրել Գիֆորդսի ընտանիքին եւ Արիզոնայի ողբերգության մյուս զոհերի հարազատներին», - ասվում է նախկին նահանգապետի հայտարարությունում:
Գիֆորդսը ժամանակին արձագանքել էր Փեյլինի քարտեզին` ասելով. «Երբ մարդիկ այդպիսի բան են անում, պետք է գիտակցեն հետեւանքները»:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հետաձգել է հաջորդ շաբաթվա օրակարգի բոլոր հարցերի, այդ թվում առողջապահության բարեփոխումը չեղյալ ճանաչելու քննարկումը
NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Արիզոնա նահանգից դեմոկրատ կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսը Տուսոն քաղաքում տեղի ունեցած հրապարակային միջոցառման ժամանակ խանութից դուրս գալուց ենթարկվել էր հարձակման: Չարագործը կրակել էր նրա գլխին: Զինված հարձակման զոհ է դարձել վեց մարդ, 13-ը վիրավորվել են: Գիֆորդսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: 40-ամյա Գաբրիել Գիֆորդսը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Տիեզերքի եւ աստղագնացության ենթահանձնաժողովի նախագահն է: Նա ՆԱՍԱ-ի աստղագնաց Մայքլ Քելլիի կինն է:





























