ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, թե հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացին, որը հաղորդագրություններ փոխանցող էր եւ նա այժմ գտնվում է անվտանգ վայրում, գրում է Politico-ն:
Հունվարի 8-ին իրանցի սահմանապահները հայտարարել են Հայաստանի հետ սահմանին լրտեսության մեջ կասկածվող ամերիկուհու ձերբակալման մասին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ որոշ լրատվամիջոցների տեղեկություններով, 55-ամյա Հալ Թալայանը փորձել է հատել հայ-իրանական սահմանը: Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է «լրտեսական սարք կամ միկրոֆոն», որն, իբր, տեղադրված է եղել նրա ատամների արանքում: Ձերբակալվածը հրաժարվել է վերադառնալ Հայաստան, հայտարարելով, որ Հայաստանում իրեն մահացու վտանգ է սպառնում:
Պաշտոնական Թեհրանը հերքել էր այս տեղեկությունը: Հայաստանի ԱԱԾ մամուլի ծառայության ղեկավար Արծվին Բաղմանյանը, մեկնաբանելով այս լուրը, ասել էր, որ նման անվանումով անձ Հայաստան չի ժամանել եւ հետեւաբար, չի էլ մեկնել:





























