Telegram մեսինջերը խափանումներով է աշխատում, ընկերությունում աշխատում են խնդրի վերացման ուղղությամբ, հաղորդում է DW-ն։

Խափանումների պատճառը չի նշվում։ Խափանումների մասին հիմնականում հայտնում են մեսինջերի Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի եւ այլ երկրների օգտատերերը:

Telegram-ի թվիթերյան էջում նշված է, որ իրենց հայտնի է հավելվածի խնդիրների մասին Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում։