Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետությունում սոցիալ-տնտեսական մի  շարք ծրագրերի իրականացման շուրջ:

Հատուկ ուշադրություն է դարձվել Թալիշի վերականգնման գործընթացին:

Օրակարգում ընդգրկված հարցերի կապակցությամբ համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձիք: