Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ Իրանը Մերձավոր Արեւելքում երկու երկրների համար ամենամեծ մարտահրավերն է: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում, հաղորդում է «Գազետան»:

«Եթե ես ստիպված լինեի անվանել Մերձավոր Արեւելքում ամենամեծ մարտահրավերը երկու երկրների եւ մեր արաբական հարեւանների համար, այն կարող էր նշանակել մեկ բառով` Իրան», - ասել է Նեթանյահուն:

Նա նաեւ ավելացրել է, որ Իրանը չի հրաժարվել իր միջուկային հավակնություններից, բացի այդ, ամենուր «ագրեսիվ պրակտիկայի է դիմում»: Նրա կարծիքով՝ «Իրանին պետք է կանգնեցնել»: