Հայաստանի խորհրդարանի 5 անդամներից բաղկացած պատվիրակությունը ժամանել է Վաշինգտոն, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի հայ համայնքի ներկայացուցիչների, վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչների, փորձագետների, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ հանդիպումները կազմակերպվել են Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան կողմից եւ ուղղված են քաղաքական, տնտեսական եւ ռազմական հարաբերությունների խորացմանը: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը, «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը, ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եւ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը նշել է, որ «սա պատմական այց է՝ հարգանքի տուրք մեր երկրների կողմից Հայաստանի եւ Ամերիկայի միջեւ սերտ կապերի ամրապնդմանն ուղղված ընդհանուր նպատակներին»: Հանձնաժողովի մեկ այլ համանախագահ Դեյվ Թրոթը եւ կոնգրեսական Ադամ Շիֆը նույնպես ողջունել են պատվիրակության այցը՝ նշելով, որ արդյունավետ քննարկման հույս ունեն:

Ինչի՞ց է Փաշինյանը բանանով շեղում ուշադրությունը I ԼՈՒՐԵՐ I 20:00

Փաշինյանը տեղի՞ է տալիս Պուտինի ճնշմանը. նա փորձում է ավելի չգրգռել Մոսկվային I ԼՈՒՐԵՐ I 20:00

Փաշինյանը չի միացել Մակրոնի ներկայացրած հակառուսական հռչակագրին I ԼՈՒՐԵՐ I 18։00

Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել I ԼՈՒՐԵՐ I 14։00

Երևանում Chevrolet-ի վարորդը հարձակվել և թքել է 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա I ԼՈՒՐԵՐ I 12։00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Փաշինյանը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Մայամիի G20-ի գագաթնաժողովին ռուսաստանյան պատվիրակություն ձևավորելու մասին

Սպիտակ տունը պատրաստվում է պատերազմի Կոնգրեսի հետ. Թրամփը դեմոկրատներին սպառնում է քրեական գործերով․ NYT

Քուշներ․ ԱՄՆ-ը պատրաստում է Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը և ձգտում ապահովել Եվրոպայի մասնակցությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստովանել է, որ երկիրը Brexit-ից հետո ավելի շատ կորցրել է, քան շահել

Ալյասկայում 1998 թվականից ի վեր առաջին անգամ նահանգապետ են ընտրել դեմոկրատի

















