Իրանում վթարի է ենթարկվել ուղեւորատար ինքնաթիռ, որով թռչելիս են եղել 156 մարդ: Այն կործանվել է Ուրումիյ քաղաքի տարածքում:

Հակասական են տեղեկւթյունները ինքնաթիռում եղած ուղեւորների թվի վերաբերյալ: AP-ի տեղեկություններով, ինքնաթիռում եղել է 105 ուղեւոր եւ անձնակազմի անդամներ:

Իսկ Fars գործակալության հաղորդմամբ էլ, ավելի քան 50 մարդ փրկվել է վթարի վայրից: