LG Electronics-ը ներկայացրել է LG Optimus Black սմարթֆոնը, որը համալրված է նոր հնարավորություններով։

 Հիշյալ մոդելն աշխատում է OC Android 2.2 օպերացիոն համակարգով, որին լրացնում է Optimus 2.0 ինտերֆեյսը։  Սմարթֆոնը զինված է առջեւի 2 մեգապիկսելանոց տեսախցիկով, որն առաջին անգամ է կիրառվում բջջային հեռախոսների վրա։   Համալրված է NOVA անունը կրող նոր էկրանով, որն ավելի պայծառ է եւ պարզ, ինչպես նաեւ կրում է Wi Fi-ի նորացված տեխնոլգիան՝ Wi Fi Direct-ը։

 Այս նոր տեխնոլոգիաներով հանդերձ, LG-ին հաջողվել է ստանալ աշխարհի ամենաբարակ՝ 9,2 մմ հաստությամբ սմարթֆոն, որը կշռում է  ընդամենը 109 գրամ։