Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (TÜRKSAM) ղեկավար Սինան Օղանը հայտարարել է, թե հայ-թուրքական սահմանի բացումը Իգիրին միայն վնաս կտա։

 Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  Սինան Օղանը հրավիրված է եղել Իգդիրում կայացած տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ մի կոնֆերանսի, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։

 «Մենք պետք է միասնական լինենք, եւ ոչ ոք չի կարող Իգդիրի հետ կապված հաշիվներ ունենա։  Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, Իգդիրին մեծ վնաս կհասցվի, կոչնչացվի Իգդիրի գյուղատնտեսությունը եւ անասնապահությունը»,-նշել է թուրք վերլուծաբանը։