Մարտի 6-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ   անդրադարձ են կատարել  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությանն  առնչվող մի շարք հարցերի: