Հայաստանում տեղացած ձյան հետեւանքով, հանրապետության ճանապարհներից ոչ մեկը փակ չէ, բոլորն էլ այս պահի դրությամբ բաց են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ից:

Նշենք, որ երեկ՝ հունվարի 9-ի գիշերը Հանրապետությունում ձյուն է տեղացել: Իսկ 2011 թ. հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար,  որի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 82-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: