Ադրբեջանի կենտրոնական բանկը արժութային քաղաքականության կատարելագործման շրջանակներում որոշում է կայացրել հունվարի 10-ից հրաժարվել եվրո/դոլար երկարժութային զամբյուղից՝ ազգային արժույթի կուրսի որոշան համար եւ փոխարինել այն դոլար/մանաթ կուրսով, հաղորդում է Ադրբեջանի ԿԲ պաշտոնական կայքը:

«Մակրոտնտեսական վերլուծությունը ցույց է տալիս, որ փոփոխությունը ավելի լիակատար է արտացոլում Կենտրոնական բանկի քաղաքականությունը: Բացի այդ, այս մեխանիզմը ավելի շահավետ է հաղորդակցման իմաստով, այն մեծացնում է Կենտրոնական բանկի հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: