Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել չվախենալ նրանցից, ովքեր երբեւէ կփոխարինեն իրեն։ Այդ մասին նա հայտնել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ես բավական անհեթեթություններ եմ լսել այդ կապակցությամբ։ Ինչո՞ւ եք վախենում, թե ինձնից հետո եկողները կցանկանան քանդել այն, ինչ ես արել եմ վերջին տարիներին։Միգուցե, նրանք կլինեն մարդիկ, որոնք ավելին կանեն Ռուսաստանի համար»,- ասել է նա՝ պատասխանելով Մեգան Քելլիի հարցին։

Պատասխանելով նախագահական լիազորությունների հնարավոր փոփոխման մասին հարցին՝ Պուտինը նշել է, թե ոչ ոք չի փոխել սահմանադրությունը եւ ինքն էլ նման ծրագրեր չունի։ Լրագրողը հարց է տվել Ալեքսեյ Նավալնու մասին։ «Ես կուզենայի համագործակցել այդ մարդկանց հետ եւ պատրաստ եմ, որ փորձեմ մեր երկիրն ավելի ուժեղ, մրցունակ եւ ինքնաբավ դարձնել»,- ասել է Պուտինը։