Չինաստանցի գիտնականները սկսել են վեցերորդ սերնդի կապի չափանիշների մշակումը: Այս մասին Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական նիստի 13-րդ ժողովի ժամանակ հայտարարել է Արդյունաբերության եւ ինֆորմատիզացիայի նախարար Մյաո Վեյը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Նախորդ տարվա վերջին ՉԺՀ գիտնականները նախաձեռնել են կապի 6G նոր չափանիշների մշակումը։ «Համացանցային արտադրանքների» զարգացումը պետք է իրականացվի բջջային կապի տեխնոլոգիաների ընդլայնման հետ միաժամանակ»,–ասել է նա։
Նա նաեւ հավելել է, որ որոշ «համացանցային ապրանքների» մշակումը ժամանակ է պահանջում՝ օրինակ, ավտոմատ կառավարման տրանսպորտային միջոցները միայն որոշ ժամանակ անց կարող են հասարակությանը հասանելի դառնալ։




























