Իրանական հեռուստատեսությունը հայտնել է «լրտեսների ցանցի» անդամների ձերբակալության մասին, որոնք կապված են եղել իսրայելական «Մոսադ» հետախուզության կողմից իրանցի ատոմագետի սպանության հետ:

Հաղորդագրության մեջ ասված է «Մոսադի» հետ կապված «լրտեսների եւ ահաբեկիչների ցանցի» ոչնչացման մասին, հաղորդում է «Կոմերսանտը»:

Իրանական լրատվամիջոցների տվյալներով, ցանցի անդամները կապ են ունեցել իրանցի ատոմագետ Մասուդ Ալի Մոհամադի սպանության հետ, որ տեղի է ունեցել Թեհրանում՝ ռումբի պայթյունի միջոցով, հաղորդում է Reuters-ը: