Facebook-ը սկսել է դեմքերի ճանաչման գործառույթ փորձարկել: Այս մասին հաղորդում է The Inquirer-ը:

Ծառայությունը թույլ կտա լուսանկարներ ներբեռնելուց անմիջապես հետո նշել ընկերներին եւ ծանոթներին: Օգտատերերը ծանուցումներ կստանան, եթե որեւէ մեկը ցանցում իրենց հետ նկարներ ներբեռնի  եւ նրանք կարող են արգելել իրենց պատկերների հրապարակումը:

Պորտալի հաղորդմամբ՝ ալգորիթմը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել՝ շատերը դա համարել են ներխուժում անձնական կյանք:

Ծառայությունը դեռ հասանելի է միայն Եվրոպայի երկրներում: