Իրանի արեւմուտքում թուրքական մասնավոր ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, հայտնել է Press TV հեռուստաալիքը: Reuters-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժա քաղաքից ուղեւորվում էր դեպի Ստամբուլ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:




























