Բասկերի արմատական ETA խմբավորումը հայտարարել է Իսպանիայի կառավարության դեմ զինված պայքարի դադարեցման մասին: El Mundo պարբերականի հաղորդմամբ, համապատասխան հայտարարությունն անգլերեն, իսպաներեն եւ բասկերի լեզվով տպագրվել է բասկերի Gara պարբերականում: Հայտարարության մեջ կազմակերպությունը վստահեցնում է, որ այսուհետ մտադիր է պայքարել իր իրավունքների համար  քաղաքական ասպարեզում եւ ոչ թե իշխանությունների հետ զինված պայքարի միջոցով:

Ըստ ETA-ի հայտարարության` հիմա կազմակերպությունը կփորձի բասկերի պետության  համար անկախություն ձեռք բերել քաղաքական ճանապարհով:

ETA աջ արմատական խմբավորումը ձեւավորվել է 1959 թվականին, որը ժամանակի ընթացքում վերածվել է մեծ ռազմական ցանցի: Խմբավորման նպատակն է ստեղծել բասկերի անկախ պետություն, որի կազմի մեջ պետք է մտնեն Իսպանիայի հյուսիսում եւ Ֆրանսիայի հարավում գտնվող հողերը: