Եվրամիության խորհուրդը եւս կես տարի ժամկետով երկարաձգել է 150 անձանց եւ 38 կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մարտի տասներկուսին Խորհուրդը եւս վեց ամսով՝ մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 15-ը երկարաձգել է սահմանափակող միջոցները այն գործողությունների համար, որոնք խոչընդոտում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ անկախությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այդ միջոցները ենթադրում են պատժամիջոցների տակ հայտնված  ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ակտիվների սառեցում, ինչպես նաեւ ճանապարհորդությունների սահմանափակում։

Համաձայն փաստաթղթի՝ Եվրամիությունը գնահատել է իրավիճակը եւ եկել այն եզրակացության, որ պատժամիջոցային ռեժիմը չեղարկել դեռ չի կարող։

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարել էր, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականության փոփոխման համար Մոսկվան պետք է լիովին կիրառի Մինսկի համաձայնագրերը եւ դադարեցնի Ղրիմի անօրինական անեքսիան: