Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) կիրակի օրը հաջողվել է կանխել երկրի հարավ-արեւելքում գտնվող սահմանային հենակետերից մեկի վրա իրականացված հարձակման փորձը՝ չեզոքացնելով ահաբեկչական խմբավորման մի քանի անդամի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԻՀՊԿ-ի Sepahnews լրատվական կայքը:

Թաղամասը, որտեղ եւ կանխվել է հարձակումը, գտնվում է Պակիստանի հետ սահմանի մոտակայքում: