ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեդիայից եւ Իտալիայից հետո այժմ էլ Թուրքիայում է գրանցվել թռչունների զանգվածային սատկելու դեպք: Սատկած սարյակներին հայտնաբերել են Բուրսա նահանգի Քարաջաբե գավառի բնակիչները: Ճանապահին տասնյակ փետրավորներ են ընկած եղել: Դեպքի մասին օպերատիվ կերպով զեկուցել են տեղական իշխանություններին, միջադեպի հետաքննություն է ընթանում, գրում է Vesti.ru-ն:
Ներկայումս մասնագետները անհրաժեշտ անալիզներ են իրականացնում: Նրանց, սակայն, դեռ չի հաջողվել պարզել սարյակների մահվան պատճառը: Վարկածներից մեկի համաձայն, թռչունները բախվել են իրար հետեւից թռչող մի քանի մեծ բեռնատարների:
Տարվա սկզբից թռչունների մահվան հինգերորդ դեպքն է: Թռչունների մահվան դեպքեր են արձանագրվել շվեդական Ֆալկոպինգ քաղաքում, ամերիկյան Արկանզաս նահանգում, կանադական Քվեբեկում, եւ Իտալիայում:





























