Հռոմի պապ Բենեդիկտոս 16-ը դիմել է Մերձավոր Արեւելքի երկրների ղեկավարներին եւ մահմեդական կրոնական առաջնորդներին՝ հասնելու նրան, որ քրիստոնյաները կարողանան ապրել անվտանգության մեջ, գրում է  «ՌԻԱ Նովոստին»: 

Սուրբ Աթոռում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը Հռոմի Պապը կոչ է արել Պակիստանի իշխանություններին չեղյալ հայտարարելու աստվածանարգության օրենքը: Նրա կարծիքով՝ այդ փաստաթուղթն օգտագործվում է կրոնական փոքրամասնություններին ճնշելու համար: