Իրանում 11 տարվա ազատազրկման է դատապարտվել հայտնի փաստաբան Նասրին Սուտոդեն, ով պաշտպանում էր իրավապաշտպանների եւ քաղաքացիական ակտիվիստների շահերը:
Նրան մեղավոր են ճանաչել ազգային անվտանգության հասցված վնասի եւ հակապետական քարոզչության մեջ: Որպես մեղքը ծանրացնող հանգամանք է դիտվել Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադիի ստեղծած Մարդու իրավունքների պաշտպանների կազմակերպությանն անդամակցելը: Նրան 20 տարով արգելվել է զբաղվել փաստաբանական գործունեությամբ:
Սոտուդեն ձերբակալվել էր սեպտեմբերին, երբ հարցազրույց էր տվել օտարերկրյա լրատվամիջոցներին եւ պատմել թե ինչպես է պաշտպանում 2009թ. զանգվածային բողոքներից հետո ձերբակալված անձանց:





























