«MMM» հայտնի ֆինանսական բուրգի ստեղծող Սերգեյ Մավրոդին ստեղծում է «MMM-2011» կամ «Մենք կարող ենք ավելին» ընկերությունը: Այդ մասին տեղեկությունը նա զետեղել է իր բլոգում:

Քաղաքացիները, որոնք կհամարձակվեն գումարներ դնել նրա նոր ընկերության մեջ, ամսական 20 տոկոս եկամուտ կստանան, իսկ թոշակառուների եւ հաշմանդամների եկամուտը կկազմի 30 տոկոս, հաղորդում է «Լուրերի ռուսական ծառայությունը»: Ներդրող կարող է դառնալ աշխարհի յուրաքանչյուր երկրի քաղաքացի:

«Ես գումարներին մատով էլ չեմ դիպչի: Ինձ ոչինչ պետք չէ, իրավունք էլ չունեմ»,- ասել է Մավրոդին:

90-ականներին MMM-ի գործունեությունից 10-ից 15 միլիոն մարդ էր տուժել, իսկ հասցված վնասը գնահատվում էր մի քանի միլիարդ դոլար: