Դուբայում բացվել է առաջին «խելացի» այգին, որտեղ ամեն ինչ աշխատում է վերականգնվող էներգիայով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Al Barsha South Park այգում կա կայանատեղի, որն աշխատում է արեւային վահանակներով, ինչպես նաեւ էլեկտրական մեքենաների համար լիցքավորման կետ:

Այգում լուսավորվածությունը նույնպես ապահովվում է արեւային էներգիայով: Այգու մակերեսը  7 հա է, արժեքը՝ 15 մլն դիրհամ (մոտ 5 մլն դոլար):