Instagram–ը եւ Snapchat–ը որոշում են կայացրել հրաժարվել gif անիմացիաների Giphy ծառայության ինտեգրացիայից ռասիստական սկանդալի պատճառով, հաղորդում է The Verge–ը։

Անիմացիոն սթիքերների ավելացման հնարավորությունը Instagram–ում եւ Snapchat–ում ավելացել էր այս տարվա սկզբին։ Lyauna Augmon անունով օգտատերը հրապարակել է  սքրինշոթ, որտեղ կարելի է տեսնել ռասիստական ենթատեքստով Giphy սթիքեր։ Օգտատերը դիմել է Instagram–ի հիմնադիր Քեվին Սիստրոմին՝ հակասական կոնտենտը հեռացնելու խնդրանքով։

Instagram–ը եւ Snapchat–ը որոշում են կայացրել հրաժարվել gif անիմացիաների Giphy ծառայության ինտեգրացիայից մինչեւ ներքին հետաքննության ավարտը։