Շքեղ սմարթֆոնների ռուսական Caviar բրենդը ներկայացրել է iPhone X–ի նոր դիզայնը՝ դեղին ոսկու երանգով, փոխանցում է  Lenta–ն։

Պատյանի վերին մասում 999 հարգ ոսկու բարակ շերտ է։  Մոդելն ունի երկու տարբերակ՝ Caviar Classic Gold–ը՝ ռելիեֆային մակերեսով եւ Caviar Classic Liquid Gold–ը՝ «ներկա» մակերեսով, որն դժվարությամբ է փոխում ձեւը։  Սմարթֆոնի կափարիչի վրա առաջին անգամ պատմության  մեջ Caviar–ը Apple–ի լոգոտիպ խնձորն է պատկերել։

Caviar Classic Liquid Gold–ի դիզայնի աշխատանքների ժամանակ հիշել են Vertu եւ Boucheron ապրանքանիշերը։ Անցել է 10 տարի, բայց ոսկին պահպանում է անփոխարինելի արժեավորությունը։

Նոր սմարթֆոնների արժեքը սկսվում է 257 հազար ռուբլիից։